Լոնդոնի «Չելսին» իր Թվիթերյան էջում ողջունել է հարձակվող Հակիմ Զիեշին:

«Բարի գալուստ «Չելսի», Հակիմ»,- ասել է «Չելսիի» մամուլի ծառայությունը և կից լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չելսին» իրականացրել էր «Այաքսից» հարձակվող Հակիմ Զիեշի տրանսֆերի գործարքը: Պաշտոնապես հայտարարվել է, որ հարձակվողը հինգ տարով պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ։

Ըստ «Transfermarkt»-ի՝ 27-ամյա մարոկանցի տեղափոխությունը «Չելսիի» վրա արժեցել է 40 միլիոն եվրո: Նշենք, որ Զիեշը կկարողանա իր առաջին հանդիպումը անցկացնել «Չելսիի» կազմում մյուս մրցաշրջանից։

Ժամանակից շուտ ավարտված Հոլանդիայի մրցաշրջանում Զիեշը «Այաքսի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 12 արդյունավետ փոխանցում:

Անգլիական Պրեմիեր լիգայի 34 տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Facebook Comments