Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Բարնլիի» հետ։ Յուրգեն Կլոպի թիմը 2019-ի հունվարի 30-ից հետո առաջին անգամ միավորներ կորցրեց առաջնության տնային խաղերում։ Վերջին անգամ «Լիվերպուլը» ոչ ոքի խաղաց «Լեսթերի» հետ (1:1):
Անցած 528 օրերի ընթացքում «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 24 հաղթանակ է տոնել «Էնֆիլդում» և միայն այժմ է խաղացել:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» 30 տարի ընդմիջումից հետո նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։
Facebook Comments