Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը «Շեֆֆիլդ Յունայթեդի» հետ խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո(3:0) «Sky Sports»-ի հեր հարցազրույցում խոսել է հանդիպման մասին։

«Նրանք մեզանից ավելի լավն էին, ֆիզիկապես, հոգեբանորեն և գնդակով։ Այդ պատճառով մենք պարտվեցինք խաղը։ Նրանք մեզանից ուժեղ էին։ Դուք զգում եք և լսում եք ամեն աղմուկ և այն ամենը, ինչ տեղի է ունենում մարզադաշտում: Նրանք լավ թիմ են։ Եթե դուք գաք այստեղ և ելույթ ունենաք ձեր մակարդակից ցածր, ապա տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ մեր հետ։

Մենք շատ դանդաղ էինք և թույլ չէինք տալիս, որ եզրային հարձակվողները խաղային։ Մենք փորձում էինք ձեռք բերել վերահսկողություն, ինչը և մենք արեցինք: 2։0 հաշվի ժամանակ մենք ինքներս մեզ խանգարում էինք։ Պետք է վերլուծել ամբողջ մրցաշրջանը, վերլուծել և առաջ շարժվել։ Մենք պետք է պայքարենք լավագույն քառյակի համար։ Ես շատ բան եմ սովորել և չեմ մոռանա դա։

Ինձ այսօր առաջին քառյակն չի հուզում։ Այն ամենը, ինչ ես անում եմ, դա՝ նստել ու նայել խաղեր և մտածել մեր խաղը բարելավվելու մասին։ Այսօր ես մտահոգված եմ, թե ինչպես ենք մենք հանդես եկել։ Տեսնենք, թե ինչպես կպատրաստվենք «Նորվիչի» հետ հանդիպմանը։ Բայց մենք չենք կարող հաղթել «Նորվիչին» կամ «Մանչեսթեր Յունայթեդին» կամ «Վուլվերհեմպտոնին», եթե խաղան այս խաղի նման»,- ասել է Լեմպարդը։

Նշենք, որ այս պահին «Չելսին» դեռևս 3-րդ հորիզոնականում է և եթե «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լեսթերը» հաղթեն լոնդոնյան թիմը կարող է քառյակից դուրս մնալ։

Facebook Comments