«Բրիստոլ Սիթիի» հարուստ սեփականատեր Սթիվ Լենսդաունը ցանկանում է «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերրարդին հրավիրել իր թիմ, այս մասին հայտնում է «Daily Express»-ը։

Լենսդաունի կարծիքով՝ Ջերրարդը կարող է իր ակումբի հետ հաջողությունների հասնել, մասնավորապես՝ «Բրիստոլ Սիթիին» Չեմպիոնշիփից Պրեմիեր լիգա դուրս բերել:

Վերջերս Սթիվեն Ջերրարդը երկարաձգել է «Գլազգո Ռեյնջերսի» հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը, այդ պատճառով նրան ձեռք բերելը հեշտ չի լինի:

Սթիվեն Ջերրարդը դեռ չի նվաճել շոտլանդական ակումբի հետ տիտղոսներ, սակայն «Ռեյնջերսը» գրանցել է առաջընթացներ և կրճատել է «Սելթիկի »հետ միավորները։

«Ռեյնջերսը» նաև լավ է հանդես եկել Եվրոպայի լիգայում, թիմն հասել է մինչև 1/8 -րդ եզրափակիչ և առաջին խաղում պարտվել է «Բայերին»(1:3)։

Facebook Comments