Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակնկալում է մարզական արբիտրաժային դատարանի որոշումը Եվրագավաթներից երկամյա հեռացման բողոքարկման գործով:

«Մենք ապահովել ենք մեր տեղը Չեմպիոնների լիգայում, դա նվազագույն պահանջ է մեր ակումբի համար։ Մենք նվաճեցինք դա ֆուտբոլի դաշտում։ Հուսով եմ, որ երկուշաբթի ՈՒԵՖԱ-ն թույլ կտա մեր ֆուտբոլիստներին խաղալ Չեմպիոնների լիգայում։ Նրանք արժանի են Չեմպիոնների լիգայում հանդես գալուն», – Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Ավելացնենք, որ օգոստոսին «Մանչեսթեր Սիթին» սպասում է «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին: Քառորդ եզրափակիչում թիմը մրցելու է «Յուվենտուսի» կամ «Լիոնի» հետ:

Facebook Comments