«Չելսին» առաջին առաջարկն է պատրաստում է «Բայերի» կիսապաշտպան՝ Կայ Հավերցի համար։

Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ այժմ լոնդոնյան ակումբը զբաղված է 21-ամյա գերմանացու տրանսֆերի վերաբերյալ առաջին առաջարկի պատրաստմամբ: «Չելսին» պատրաստ է «Բայերին» վճարել 70 միլիոն եվրո + բոնուսներ։

Հավերիցն ձեռք բերելու համար «Չելսին» մտադիր է վաճառել պաշտպան Էմերսոնին, ինչպես նաև կիսապաշտպաններ՝ Տիեմուե Բակայոկոյին և Ժորժինյոյին, որոնց թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը չի տեսնում թիմում:

Նշվում է, որ Ժորժինյոն կցանկանար վերադառնալ Իտալիա և «Յուվենտուսում» նորից վերամիավորվել Մաուրիցիո Սարրիի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էմերսոնի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, իսկ Բակայոկոյին ուզում է իր թիմում տեսնել իտալական «Միլանը»։

Այս մրցաշրջանում Կայ Հավերցը «Բայերի» կազմում 30 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, խփել է 12 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments