«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր թիմի խաղը:
«Լավ է խաղում «Ռեալը»։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են խոսում այդ մասին։ Յուրաքանչյուր ոք ունի կարծիքի իրավունք։ Մեր պարտականությունն է յուրաքանչյուր խաղում ցույց տալ, որ մենք լավն ենք ։
Յուրաքանչյուր ոք կարող է արտահայտել իր կարծիքը։ «Ռեալը»՝ «Ռեալն» է։ Սա պատմության ամենակարևոր ակումբն է», – Զիդանի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
Նշենք, որ Հուլիսի 13-ին «Ռեալը» կանցկացնի Իսպանիայի առաջնության արտագնա հանդիպումը «Գրանադայի» հետ: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը կարող է «Բարսելոնայից» առաջ անցնել մինչև 4 միավորով և ընդհուպ մոտենալ չեմպիոնական տիտղոսին:
Facebook Comments