Հայտնի են դարձել իտալական «Ինտերի» և նրա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պայմանագրի պայմանները, հաղորդում Է «Corriere dello Sport»-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մասնագետի պաշտոնանկության դեպքում միլանյան ակումբը ստիպված կլինի նրան վճարել 150 մլն եվրո տուգանք: Ընդ որում Կոնտեն համարվում է Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 12 միլիոն եվրո:

Չնայած Կոնտեի հետ պայմանագրի խզման նման բարձր արժեքին, «Ինտերը» դիտարկում է փոխարինման տարբերակները, որոնք կարող են դառնալ Մասիմիլիանո Ալեգրին, Մաուրիսիո Պոչետինոն և Ունաի Էմերին:

Այս պահին «Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է՝ 65 միավորով: Առաջատար «Յուվենտուսից» հետ է մնում 11 միավորով։ «Ինտերը» մեկ հանդիպում էլ ունի անցկացնելու։

Facebook Comments