Սպորտային վճռաբեկ դատարանը(CAS) իր պաշտոնական կայքում հրապարակել է որոշումը՝ «Մանչեսթեր Սիթիի» Չեմպիոնների լիգայից որակազրկման հարցով։

Որոշվել է «Մանչեսթեր Սիթիի» որակազրկումը չեղարկել, տուգանքը 30մլն եվրոյից նվազեցնել մինչև 10մլն եվրոյի։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն որակազրկել էր «Մանչեսթեր Սիթիին» եվրագավաթներից՝ Ֆեյր Փլեյ կանոնները խախտելու համար։

«Մանչեսթեր Սիթին» հանդես է եկել հայտարարությամբ։

«Մանչեսթեր Սիթին» ողջունում է այսօրվա որոշումը և դրանում տեսնում է ակումբի դիրքորոշման և այն ապացույցների համակցության հաստատումը, որոնք մեզ հաջողվել է տրամադրել: Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել հանձնաժողովի անդամներին գործի քննության ընթացքում նրանց ջանասիրության և պրոֆեսիոնալիզմի համար: Մենք նաև մեր իրավաբանների հետ միասին ակնկալում ենք դատարանի ամբողջական որոշումը», — ասված Է հայտարարության մեջ:

Անգլիական ակումբը մեղադրվում էր ֆինանսական խարդախության համար՝ հովանավորների պայմանագրերի հարցով։ Որոշվել էր որակազրկել «Մանչեսթեր Սիթիին» 2 տարով, բայց անգլիական գրանդ ակումբը բողոքարկեց որոշումը և հասավ հաջողության։ Կորոնավիրուսի պատճառով գործը ձգձգվում էր և միայն հիմա կարողացան լուծում տալ այս հարցին, որի արդյունքում չեղարկվեց եվարագավաթներից որակազրկումը։

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 1/8-ր եզրափակչի առաջին խաղում հաղթեց «Ռեալ Մադրիդին»(2:1): Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսին։

Facebook Comments