Երեկ մրցեցին «Միլանը» և «Նապոլին», որտեղ գրանցվեց գոլառատ ոչ ոքի(2:2): Հանդիպումից հետո Պաուլո Մալդինին հարցազրույց է տվել «Sky Italia»-ին։

«Իմ ապագան «Միլանու՞մ», մենք ուզում ենք մրցաշրջանը ավարտել լավ նոտայի վրա, որից հետո որոշում կկայացնեմ։

Ես վստահ եմ, որ սա լավ բազա է «Միլանի» համար ապագայում։ Մենք հաճախ մոռանում ենք ֆուտբոլիստների տարիքը, մենք ունենք շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ։ Մենք շարունակեցինք ուժեղացնել կազմը և մեր ակումբ բերեցին երկու փորձառու ֆուտբոլիստներին՝ Կյաերին և Իբրահիմովիչին, որպեսզի օգնեինք նրանց աճել։ Եթե իմ երիտասարդության տարիներին իմ կողքին չլինեին Բարեզին և Տասսոտտին, ես չէի անի այն, ինչն անում էի, որովհետև ինձ զգում էի անվտանգ։

Չկա մի ակումբ, որ հաջողության է հասել միայն երիտասարդ ֆուտբոլիստներով։ Անցյալը նշանակություն ունի և կարող է մեծ խթան լինել ապագայի համար։ Այս մարզաշապիկը շատ բան է նշանակում, և ակումբի պատմությունը ճնշում է երիտասարդ տղաներին, որոնք սովոր չեն դրան։

Կեսսիեն դարձել է լիարժեք ֆուտբոլիստ, ով աճում է։ Երկու կիսապաշտպաններով խաղին անցնելը նրան օգնեց, Ֆրանկը ինձ շատ զարմացրեց։

Ես շատ հպարտ եմ թիմի համար, տեսնում եմ 90% մեր մարզումները, դրա համար գիտեի, որ այս թիմը դեռ աճելու տեղ ունի։ Կարանտինը թույլ տվեց Պիոլիին լավ նախապատրաստվել վերսկսմանը, որը նրան հնարավորություն տրված չէր անել»,- ասել է Պաուլո Մալդինին։

Նշենք, որ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում այժմ «Միլանը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Facebook Comments