Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը, «Լիվերպուլից» հեռանալուց հետո մտադիր է գլխավորել Գերմանիայի ազգային հավաքականը, այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի համաձայն՝ Գերմանայի ֆուտբոլային միությունը նույնպես ցանկանում է,որ 53-ամյա մարզիչը գլխավորի Գերմանիայի ազգային հավաքականը։ Ավելի վաղ Կլոպը հայտարարել էր, որ պատրաստվում է հեռանալ «Լիվերպուլից», երբ պայմանագիրն իր ավարտի ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․-ը։

Հիշեցնենք, որ Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում դարձավ Չեմպիոնների լիգայի, իսկ այս տարի ԱՊԼ-ի չեմպիոն։

Այժն Գերմանիայի հավաքականը գլխավորում է Յոախիմ Լյովը, ով այս պաշտոնը ստանձնել է 2006թ․ից։

Facebook Comments