«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ աջակցում է ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին։ 61-ամյա մարզիչը կարող է մնալ կատալոնական ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում։

«Սետյենը կմարզի «Բարսելոնան» մինչև մրցաշրջանի ավարտը։ Մենք կարծում ենք, որ պետք է հարգել պայմանագիրը և շանս տալ աշխատելու մինչև պայմանագրի ավարտը։ Այդ պատճառով նա կմնա ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում։ Երբ մենք ընտրում էինք այս մարզչին, մենք նրա մասնակցությամբ ծրագիր էինք կազմում»,-Բարտոմեույի խոսքերն է մեջբերում «AS»-ը։

Հիշեցնենք, որ Սետյենը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնն է ստանձնել հունվարին։ 36-րդ տուրից հետո Լա լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» երկրորդն է և կարող է չեմպիոնությունից զրկվել, եթե «Ռեալ Մադրիդը» չսայթաքի։

Facebook Comments