«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոսել է 35-րդ տուրում կայանալիք «Սաուտհեմպտոնի» հետ հանդիպման մասին։

«Մեր մրցակիցը լավ է խաղում։ Ես տեսել եմ նրանց հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, նրանց հաջողվեց հաղթեց։ Սա էներգիայով լցված թիմ է, որը գտնվում է լավ լավ ֆիզիկական մարզավիճակում, այնպես որ շատ հետաքրքիր հանդիպում կլինի։ Մենք գիտենք, որ մենք պետք է լավ հանդես գանք, որպեսզի հասնենք լավ արդյունքների, կարծում եմ, դա մեզ կհաջողվի։

Ինգզը՞ նա հիանալի է հանդես գալիս այս մրցաշրջանում, շատ լավ է իրացնում իր պահերը։ Նա միշտ լավ ֆուտբոլիստ է եղել և ես ուրախ եմ, որ նա վերադարձել է վնասվածքից։ Կանենք ամեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք նրան»,-Սուլշերի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդ հորիզոնականում է և եթե հաղթանակի հասնեն կօգտվեն «Լեսթերի» և «Չելսիի» սայթաքումից և կբարձրանան 3-րդ հորիզոնական։

Facebook Comments