«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Արսենալի» հետ խաղում 2:1 հաշվով հաղթանակից հետո խոսել է թիմի նպատակների մասին:

«Ես չեմ ցանկանում լինել եսասեր և դրան նայել որպես երկրպագու, որը երջանիկ է «Արսենալից» վեր ավարտվելու համար։ Ես հաճույքով կխաղայի Եվրոպայի լիգայում։ Սա մրցաշար չէ, որին ես սիրահարված եմ և որտեղ շատ կցանկանայի խաղալ, բայց երբ դուք չեք կարող հանդես գալ Չեմպիոնների լիգայում, ապա խաղում եք Եվրոպայի լիգայում։ Իմ կարիերայի ընթացքում ես միայն երկու անգամ խաղացել են Եվրոպայի Լիգայում և երկու անգամ հաղթել եմ այն։ Վատ չէր լինի երրորդ անգամ խաղալ Եվրոպայի լիգայում և հաղթել երրորդ անգամ», — Մոուրինյոի խոսքը մեջբերում է« Daily Mail»-ը։

«Արսենալը», հավաքելով 50 միավոր, անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը: «Տոտենհեմը» 52 միավորով 8-րդ տեղում է:

Facebook Comments