Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմնա իտալական ակումբում՝ չնայած հնարավոր հեռանալու մասին լուրերին, պնդում է «Tuttosport»-ը:

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա պորտուգալացին չի կասկածում իր ապագայի համար և այժմ մտածում է ոչ թե իրավիճակը փոխելու, այլ ռեկորդների և հնարավոր պատմական ձեռքբերումների մասին: Մասնավորապես՝ Ռոնալդուն մտադիր է մրցաշրջանի արդյունքներով ստանալ «Ոսկե խաղակոշիկը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Յուվենտուսից»:

Կրիշտիանուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018-ի ամռանը «Ռեալ Մադրիդից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 117 մլն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։

Facebook Comments