Երկուշաբթի երեկոյան Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»: Այդ արդյունքը վերացրեց բոլոր հարցերը Չեմպիոնների լիգայի ուղեգրերի վերաբերյալ։ Մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Իսպանիան կներկայացնեն՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Սևիլիան»:

Ինչպես հաղորդում է «Football Italia»-ն, Չեմպիոնների լիգայի ուղեգիր ստանալուց հետո «Սևիլիան» պարտավոր է գնել «Միլանից» իսպանացի ֆուտբոլիստ Սուսոյի ամբողջական տրանսֆերը: Այդպիսին էր 26-ամյա ֆուտբոլիստի ձմեռային վարձակալության պայմանը։ Անդալուզյան ակումբը «Միլանին» կվճարի մոտ 24 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության 15 հանդիպումներում Սուսոն խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Facebook Comments