Ֆրանսիական «Լիոնը» նորից հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերով:

Թեև հունիսին ավարտվում է պայմանագիրը, «Լիոնը» կփորձի Ժիրուին ձեռք բերել արդեն հունվարին, հատկապես եթե կորցնի Մուսա Դեմբելեին:

Լիոնի նախագահ Ժան-Միշելն ասել է.

«Ես երազում էի նրան բերել անցյալ ամռանը, և ես նույնիսկ զանգահարեցի Արսեն Վենգերին, որպեսզի իմանայի նրա կարծիքը ։

Մենք բանակցություններ Էինք վարում, երբ աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի հետ Մոսկվայում էի։ Նա ասեց, որ այդ պահին տրանսֆերը հնարավոր չէր։

Այսօր մենք լավ պատրաստված հարձակում ունենք։ Եթե մեր հարձակվողներից որեւէ մեկը հեռանա, ապա գործարքը կարող է հետաքրքրել մեզ»։

Նշենք, որ Ժիրուն Լեմպարդի գլխավորությամբ շատ քիչ խաղեր է անցկացնում։ Նա մեկնարկային կազմի համար մղվող պայքարում պարտվել է Թեմմի Աբրահամաին և Միշի Բատշուայիին, ովքեր ավելի մեծ վստահության են արժանացել Լեմպարդի կողմից։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here