Անգլիայի Պրեմյեր լիգայի 35-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սաուտհեմպտոնի» միջև հանդիպումը, որը կայացել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ավարտվել է 2:2 հաշվով:

Հարկ է նշել, որ նորվեգացի մարզիչ Օլե Գունար Սուլշերի սաները չեն պարտվում վերջին 18 խաղերում: Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 2020 թվականի հունվարի 22-ին՝ Պրեմիեր լիգայում «Բարնլիին»(0:2):

Վերջին անգամ մանչեսթերցիները նման անպարտելիության շարք են անցկացրել 2013-ին, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը։

Անգլիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 35 տուրից հետո վաստակել է 59 միավոր: Թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Facebook Comments