Ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով Իսպանիայի առաջնությունում հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում», կարող է ժամանակից շուտ խզել «Արքայական» ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը, այս մասին հայտնում է «ABC» պարբերականը։

Աղբյուրի տվյալների համաձայն՝ կողմերը կարող են համագործակցությունն ավարտել արդեն այս ամռանը։ Զինեդին Զիդանի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադառնալուց հետո Գարեթն ավելի քիչ խաղային պրակտիկա է ստացել։ Նշվում է, որ ֆուտբոլիստն ու մարզիչը լավագույն հարաբերությունների մեջ չեն։

Հիշեցնենք, որ Բեյլի գործող պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2022թ-ի կեսը:

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 16 հանդիպման, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments