Ահա և վերջ ամեն ինչ մոտեցավ ավարտին։ Ավարտվեց Հայաստանի ԲԽ-ի հերթական առաջնությունը։ Նորից չեմպիոն դարձավ «Արարատ-Արմենիան»։ Վարդան Մինասյանի տղաները երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն, ընդ որում՝ պատմության մեջ երկրորդ անգամ։ «Արարատ-Արմենիան» արդեն պաշտոնապես մյուս տարի Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայում, իսկ «Նոան» նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր։

Բավականին թեժ և դրամատիկ առաջնության վերջնամաս ստացվեց։ «Նոան» վերջին պահին խառնվեց առաջատարների պայքարին և կարող էր դառնալ չեմպիոն, բայց մի փոքր չբավականացրեց նրանց։ Փաստացի ամեն ինչ որոշվելու էր վերջին տուրում։

Վերջին տուրում իրար հետ մրցեցին առաջնության բացահայտում՝ «Նոան» և Հայկական ֆուտբոլում կարճ ժամանակում մեծ հաջողություններ հասած և Հայաստանի չեմպիոն ՝ «Արարատ-Արմենիան»։ Երկու թիմեր, մեկ նպատակ՝ դառնալ չեմպիոն։ Իրոք շատ պատասխանատու պահ էր և մեկ սխալը կարող էր որոշիչ լինել։

Վարդան Մինասյանի տղաները Հայաստանի գավաթի եզրափակչում սենսացիոն պարտություն կրեցին «Նոայից»՝ զիջելով գավաթը նրանց։ Ճիշտ է հիասթափություն կար եզրափակչում պարտությունից հետո, բայց տղաները հավաքվեցին և պատրաստվեցին եզրափակիչ ճակատամարտին։ Սա վերջին ճակատամարտն էր, մահու և կյանքի կռիվ, որտեղ հաղթողը կտիրանար Հայաստանի չեմպիոնի կոչմանը։

Կարծես թե այս խաղում Վարդան Մինասյանը հետևություններ էր կատարել նախորդ խաղի իր սխալներից, որտեղ տանուլ տվեցին երկրորդ խաղակեսը և ընդհանրապես ողջ հանդիպումը։

Այս խաղում «Արարատ-Արմենիան» խփեց երկու գոլ առաջին խաղակեսում, որոնք հաղթական եղան թիմի համար։ Նախ Ֆուրջել Նարսինգը հաշիվը բացեց, այնուհետև հաշիվը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն(2:0): Երկրորդ խաղակեսում Վարդան Մինասյանը շատ խելացի քայլ կատարեց։ Քանի որ հաշիվը ձեռնտու էր և պետք էր պահել առավելությունը, նա խաղադաշտ դուրս բերեց ևս մեկ պաշտպանի(Դամչևսկիին), ով փոխարինեց հարձակվողներից մեկին(Օգանային): «Արարատ-Արմենիան» ամբողջ երկրորդ խաղակեսը խաղաց 5 պաշտպանով և ամբողջ թիմով ետ էր նահանջել, որը և օգնեց հասնել վերջնական հաղթանակի։

Շնորհակալություն նաև «Նոային» առաջնությունը էլ ավելի ինտրիգային դարձնելու համար։ Այս թիմը դեռ նոր է այսպես ուժեղացել և վաստակել է հայ երկրպագուների սիրուն և համակրանքին։ Այս թիմը դեռ մեծ հաջողությունների կհասնի թե եվրոպայում թե Հայաստանում։ Հաջողոություն ենք մաղթում «Նոային»։

Իսկ վերջում շնորհավորում ենք «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին, մարզիչներին և ողջ անձնակազմին երկրորդ անընդմեջ չեմպիոնության համար։

Facebook Comments