Ինչպես հայտնի է երեկ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն։ Մինչ տղաները նշում էին չեմպիոնությունը, Վարդան Մինասյանը շփվեց լրագրողների հետ։

Վարդան Մինասյանը հայտնեց, որ իր պայմանագիրը երեկ ավարտվել է «Արարատ-Արմենիայի» հետ։ Նա դեռ պետք է ակումբի հետ նստի բանակցային սեղանի շուրջ և քննարկի իր ապագայի հարցը։ Վարդան Մինասյանը նաև նշեց, որ մեկ ամիս առաջ առաջարկ էր ստացել պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

Չի բացառվում, որ Վարդան Մինասյանը կարող է հեռանալ, բայց նաև հավանականություն կա, որ նա կարող է մնալ և թիմի հետ փորձել անել այն, ինչը կիսատ մնաց անցած տարի։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը «Արարատ-Արմենիան» գլխավորում է 2018թ․-ից:

Facebook Comments