«Ռեալ Մադրիդի» կուլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պատրաստ է հեռանալ «Արքայական» ակումբից և կարիերան շարունակել ԱՊԼ-ում, այս մասին հայտնում է «Transfermarketweb»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում։ Խամեսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերտոնը» և «Վուլվերհեմպտոնը»։

Խամես Ռոդրիգեսը պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ սպառվում է 2021թ․-ին։ Այս մրցաշրջանում Խամեսը մասնակցել է 8 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։

Facebook Comments