«Միլանը» գնել է Սիմոն Կյերի ամբողջական տրանսֆերը՝ «Սևիլիայից»։ Այսպիսով կարելի է փաստել, որ Սիմոն Կյերը «Միլանի» ֆուտբոլիստ է, այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

«Միլանի» ղեկավարությունը օգտվել են 31-ամյա ֆուտբոլիստի գնման իրավունքից։ Դանիացի պաշտպանը հունվարին էր տեղափոխվել «Միլան» և ակումբում հանդես էր գալիս վարձավճարով։

«Միլանը» Սիմոն Կյերի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։ «Միլանը» Կյերի տրանսֆերի դիմաց «Սևիլիային» վճարել է 3,5 մլն եվրո։

Այս տրանսֆերին իր համաձայնությունն է տվել իտալական ակումբի ապագա գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը։ Ակումբը գոհ է Կյերի ցուցադրած խաղից։

Այս մրցաշրջանում Կյաերը Ա Սերիայում անցկացրել է 14 հանդիպում։

Facebook Comments