«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հույս ունի հաջորդ մրցաշրջանում մնալ այդ պաշտոնում:

«Իհարկե, ես ինձ տեսնում եմ, որպես «Բարսելոնայի» մարզչի նաև հաջորդ մրցաշրջանում։ Այն, ինչ տեղի է ունենում թիմի հետ այսօր, արդեն տեղի է ունեցել ավելի վաղ։ Իրականությունն այն է, որ երբեմն դուք չեք կարողանում հասնել ձեր նպատակներին։ Բայց այս ամենի հետևում կա աշխատանք, որը պետք է գնահատել։

Խնդիրը ոչ միայն արդյունքների մեջ է, այլ նաև այն ընկալման մեջ, թե դու լավ ես աշխատել, թե ոչ։ Ահա թե ինչպես ես կցանկանայի, որ իմ աշխատանքը գնահատվի։ Այս մրցաշրջանում դեռ կարող ենք հասնել ավելի մեծ հաջողությունների, բայց իհարկե ես մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին։

Իհարկե, ես ընդունում եմ պատասխանատվության բաժինը, բայց ոչ ամբողջը։ Երբ փնտրում եք մեղավորին, միշտ նայում եք մարզիչին։ Բայց ես չեմ զգում, որ ամեն ինչ արվել է վատ։ Ես արժանին եմ մատուցում «Ռեալին», որը բոլոր խաղերը հաղթել է դադարից հետո, ինչը հեշտ չէ անել», – Սետյենի խոսքը մեջբերում է իսպանական «Sport»-ը։

Facebook Comments