Գարեթ Բեյլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Ռեալից», հաղորդում է «AS»-ը ։
Աղբյուրի տեղեկություններով Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը լրջորեն քննարկում է Բեյլին ամռանը վաճառելու հարցը։
Բեյլի և ակումբի ղեկավարության միջև հարաբերությունները լարված են։ Իրավիճակը բարդացրել է վնասվածքը, որը Բեյլը ստացել է Ուելսի հավաքականում։
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 6 հանդիպում, խփել է երկու գոլ և աչքի է ընկել երկու գոլային փոխանցումներով:
Facebook Comments