«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է Ա Սերիայի 33-րդ տուրի «Բրեշիայի»հետ հանդիպման արդյունքը (6:2):

«Այս մրցաշրջանում մենք այդքան շատ գոլեր ենք խփում մրցակցին նվաստացնելու համար։ Մենք կիրառում ենք քայլեր, համագործակցություններ, իրավիճակներ, և դա հանգեցնում է դարպասի գրավմանը։ Մենք մրցաշրջանը երբեք չենք սկսել առաջնության ֆավորիտների կարգավիճակում, բայց արդեն երկրորդ տարին անընդմեջ գտնվում ենք քառյակում։ Եվրոպայի լիգայում և Չեմպիոնների լիգայում հանդես գալը մեզ օգնեց հարմարվել ավելի բարձր մակարդակի։

Մենք պատրաստվում ենք «ՊՍԺ»-ի հետ հանդիպմանը, բայց նաև կպայքարենք Ա Սերիայում մինչև առաջնության ավարտը։ Ինձ թվում է՝ սա օգոստոսի 12-ին կայանալիք խաղին նախապատրաստվելու լավագույն միջոցն է։ Առաջնությունում կշարունակենք գործել ճիշտ տրամադրվածությամբ և կենտրոնացվածությամբ», — մարզիչի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Գասպերինիի թիմը 33 տուրից հետո առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղը։

Facebook Comments