«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է իր թիմի հաղթանակի մասին։

«Սա բարդ խաղ էր, մենք գիտեինք այդ հակառակորդի հետ բախման դժվարությունների մասին։ Առաջին խաղակեսում մենք մեզ լավ չենք դրսևորել, բայց հետո մենք ցույց տվեցինք հաղթելու ցանկություն։ Երկրորդ խաղակեսում մենք շատ լավ խաղ անցկացրեցինք։

Երրորդ գոլը ես ուրախությամբ ընդունեցի, քանի որ մեզ հաջողվեց հանդիպման վերջակետը դնել։ Ես երջանիկ եմ, քանի որ սա հանդիպում էր, որը պետք է հաստատեր մեր առաջընթացը։ Հեշտ է մոտիվացիա ունենալ «Լացիոյի», «Նապոլիի» «Յուվենտուսի» և «Ռոմայի» դեմ, մինչդեռ այսօր խաղերը ցույց են տալիս, որ մենք դարձել ենք թիմ, քանի որ իսկական թիմը խաղում է բոլոր հանդիպումներին նույն տրամադրությամբ»,- ասել է Ստեֆանո Պիոլին։

Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» վաստակեց 53 միավոր և այժմ «Նապոլիի» հետ կիսում է 6-7-րդ տեղերը։

Facebook Comments