«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը կարող է հեռանալ իտալական ակումբից՝ այս մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» պատրաստ է 25-ամյա սլովակ ֆուտբոլիստից բաժանվել 60 մլն եվրոյի դիմաց։ Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են՝ «Մանչեսթեր Սիթին», «ՊՍԺ»-ն և «Բարսելոնան»
Այս մրցաշրջան Միլան Շկրինյարը Ա Սերիայում մասնակցել է 28 հանդիպման և կատարել է 2 գոլային փոխանցում։ Շկրինյարի ներկայիս պայմանագիրն «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։
Facebook Comments