«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է Ա Սերիայի 33-րդ տուրում «Սասուոլոյի» հետ կայացած հանդիպման մասին(3:3)։

«Մարզիչը սպասում է կայունություն իր թիմից, դա մեզ չհերիքեց՝ ֆիզիկակակն և հոգեբանական տեսանկյունից։ Մենք ունեինք շատ ուժեղ և պասիվ դրվագներ ունեինք, որոնք դժվար է հասկանալ։

Վերջին հանդիպումներում մենք խաղացել են այն թիմերի հետ, որոնք հիանալի մարզավիճակում էին գտնվում, ինչպես և «Սասուոլոն»։ Նրանք ապագայում կարող են դառնալ հաջորդ «Ատալանտան»։

Մենք ունեինք խնդիրներ, որովհետև նրանք խաղում էին եզրերով, իսկ մենք տալիս էինք գնդակը նրանց շատ հաճախ։ Մեզ պետք է շատ կայունություն և մենք կկարողանանք վերադառնալ հաջող արդյունքների»,- Մաուրիցիո Սարրիի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն։

Այժմ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսը» առաջատարն է և իր ակտիվում ունի 77 միավոր։

Facebook Comments