Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը խոշոր ներդրում է կատարել իր թիմում, խոսքը գնում է 250մլն ֆունտ ստերլինգի մասին, այս մասին հայտնում է «Marca»-ն։

Աղբյուրի համաձայն՝ դա թույլ կտա կատարել մի շարք աղմկահարույց տրանսֆերներ։ Խոսքը գնում է՝ Յան Օբլակի, Կայ Հավերցի և Միլան Շկրինյարի մասին։

Բացի դրանից «Չելսին» իր սեփական միջոցներով կգնի «Լեսթերի» ձախ պաշտպան Բեն Չիլվելին։

Այս պահին «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը անում է ամեն ինչ, որպեսզի թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնների լիգայում, որը թույլ կտա կատարել մի շարք թոփ տրանսֆերներ և ակումբը հավելյալ ֆինանսներ կստանա եվրոպայի գլխավոր մրցաշարին մասնակցելու համար։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կհեռանան «Չելսիից»՝ այս մրցաշրջանից ավարտից։ Դրանք են՝ Միշի Բատշուային, Դեննի Դրինկոուտերը, Կեպա Արիսաբալագան(հնարավոր է մտնի Օբլակի տրանսֆերի մեջ, կամ վարձավճարով այլ թիմ տեղափոխվի), Էմերսոն Պալմերին, Վիկտոր Մոզեսը, Թեմուե Բակայոկոն։

Բացի դրանից վարձավճարով այլ ակումբ կտեղափոխվեն՝ Դավիե Զապակոստան, Իթան Ամպադուն և Մարկո Վան Գիկելը։ Իսկ մրցաշրջանի ավարտից հետո թիմը ազատ գործակալի կարգավիճակով կլքեն՝ Վիլլիանը և Պեդրոն։

Նշենք, որ «Չելսին» այս պահին ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 3-րդ հորիզոնականում է գտնվում։

Facebook Comments