«Football Plus.am»-ը հայտնում է, որ Վանաձորի «Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան շուտով կգլխավորի Հայաստանի չեմպիոն «Արարատ – Արմենիան»:

Երևանյան ակուբի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Նոայի» (2-0)դեմ խաղից հետո հայտարարել էր, որ դեռ չգիտի կմնա, թե ոչ, պետք է բանակցություններ վարի Հայաստանի չեմպիոնի ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի և «Արարատ – Արմենիայի» միջև գործող պայմանագիրն արդեն ավարտվել է:

Վարդան Մինասյանը «Արարատ – Արմենիան» գլխավորել է 2018թ․-ից և երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ Հայաստանի սուպերգավաթակիր, վերջերս պարտվեց Հայաստանի գավաթում «Նոային»։ Բացի այդ նա «Արարատ – Արմենիայի» հետ կարողացավ պատմություն կերտել՝ հասենելով եվրոպա լիգայի փլեյ օֆֆ փուլ, բայց կես քայլ չբավականացրեց և շատ դրամատիկ պայքարում թիմը չկարողացավ մտնել Եվրոպա լիգայի խմբային փուլ, չնայած դարձավ առաջին թիմը, ով հասել է Փլեյ օֆֆ փուլ։

Հավելենք, որ «Լոռիից» ձմռանը հեռացած Դավիդ Կամպանյան արդեն Հայաստանում է։

Facebook Comments