«Ռեալ Մադրիդը» Պրիմերայի 37-րդ տուրում 2:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» և նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:

«Ռեալը» պատմության մեջ 34-րդ անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Վերջին անգամ մադրիդցիները հաղթել են առաջնությունը 2016/2017 մրցաշրջանում։ Նախորդ մրցաշրջանի չեմպիոն դարձավ «Բարսելոնան»:

«Ռեալ Մադրիդի» և «Վիլյառեալի» միջև հանդիպումն ընթացել է Մադրիդի «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում և ավարտվել 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման։ 77-րդ րոպեին Բենզեման դարձավ դուբլի հեղինակ ՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը ։ 83-րդ րոպեին Վիսենտե Իբորան խփեց «վիլառեալի» միակ գնդակը այս խաղում, բայց դա չփրկեց նրանց պարտությունից։

Այսպիսով Պրիմերայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» գրավեց երկրորդ տեղը: «Ռեալն» ունի 86 միավոր և վերջին տուրից առաջ 6 միավոր գերազանցում է կատալոնական ակումբին։

Facebook Comments