«Բարսելոնայի» աստղային ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին խոսել է «Ռեալ Մադրիդի» չեմպիոնության մասին։

«Ռեալը» իր գործը արեց, մադրիդիցիները միավորներ չկորցրեց առաջնության վերսկսումից հետո։ «Բարսելոնան» նույնպես օգնեց նրանց։ Մենք կայուն խաղ ցույց չէինք տալիս։ Մեր թիմը կորցրեց միավորներ երեք խաղում, որոնցում պարտավոր էինք հաղթել։

Երկրպագուները կորցնում են համբերությունը, քանի որ մենք նրանց չենք ուրախացնում մեր արդյունքներով։ Եթե «Բարսելոնան» ուզում է հաղթեց Չեմպիոնների լիգան, ապա պետք է շատ փոփոխություններ կատարի»․-Մեսսիի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն։

Հիշեցնենք, որ այս չեմպիոնական գավաթը «Ռեալ Մադրիդի» համար դարձավ 34-րդ ակումբի պատմության մեջ։

Facebook Comments