Լեհաստանի հավաքականի և «Նապոլիի» ֆուտբոլիստ Արկադիուշ Միլիկը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսի» կազմում, այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ 26-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել «Յուվենտուս»։ Թուրինյան ակումբի ղեկավարությունը Միլիկին առաջարկում 5 տարվա պայմանագիր և տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ Միլիկը «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2016թ․-ից։ 2019/20 մրցաշրջանում լեհ հարձակվողը մասնակցել է 23 հանդիպման և խփել է 10 գոլ։

Հատկանշական է, որ վերջերս «Նապոլին» հենց «Յուվենտուսին» հաղթեց Իտալիայի գավաթի եզրափակչում և դարձավ Իտալիայի գավաթակիր։

Facebook Comments