Լոնդոնի «Չելսին» բոնուսներ է ստացել «Ռեալ Մադրիդից» Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո։ Հուլիսի 16-ին «Ռեալը» 37-րդ տուրում հաղթեց «Վիլյառեալին» և ժամանակից շուտ հաղթեց Պրիմերային:

«Արքայական» ակումբի կազմում ներկայումս հանդես է գալիս հարձակվող Էդեն Ազարը։ Բելգիացին «Չելսիից» էր տեղափոխվել «Ռեալ Մադրիդ» նախորդ ամռանը։ Տրանսֆերի սկզբնական գումարը կազմել է 91 մլն ֆունտ ստերլինգ (100 մլն եվրո), սակայն բոնուսները հաշվի առնելով ՝ այն կարող էր աճել մինչեւ 130 մլն ֆունտ (143 մլն եվրո):

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Ռեալի» չեմպիոնությունն ակտիվացրել է «Չելսիի» հետ պայմանագրի կետերից մեկը, և այժմ կապույտները կստանան ևս 18 միլիոն ֆունտ ստերլինգ (20 միլիոն եվրո) Ազարի համար:

Նշենք, որ «Ռեալը» պատմության մեջ 34-րդ անգամ դարձավ չեմպիոն։ Վերջին անգամ մադրիդցիները հաղթել են 2016/2017 մրցաշրջանում։ Նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Բարսելոնան» Պրիմերայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը: «Ռեալը» վաստակել է 86 միավոր և վերջին տուրից առաջ 7 միավոր գերազանցում է կապտանռնագույններին:

Facebook Comments