«Յուվենտուսը» նախատեսում է մասշտաբային փոփոխություններ կատարել թիմի կազմում։
«Tuttosport»ի հաղորդմամբ՝ ակումբը հնարավոր է լքեն՝ Բլեզ Մաթյուիդին, Մատտիա Դե Շիլյոն, Սամի Խեդիրան, Դանիելե Ռուգանին, Ֆեդերիկո Բերնանդեսկին, Լուկա Պելեգրինին, Գոնսալո Հիգուայինը և Կրիստիան Ռոմերոն։
Թուրնյան գրանդը այս խաղացողներից բաժանվելով, ցանկանում է երիտասարդացնել իր կազմը։ Բացի այդ, ակումբը կարծում է, որ նրանցից շատերի համար պայմանագրերում նախատեսված աշխատավարձը չի համապատասխանում այդ ֆուտբոլիստների խաղի մակարդակին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «բյանկոներիների» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին չի հրաժարվել համապատասխանաբար «Ֆիորենտինայի» և «Ռոմայի» երիտասարդ խաղացողներ Ֆեդերիկո Կիեզային և Նիկոլո Ձանիոլոյին ձեռքբերելու մտքից։
Facebook Comments