Իկեր Կասիլյասը կվերադառնա «Ռեալ Մադրիդ», այս մասին հայտնում է «Marca»-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական» ակումբի լեգենդը կզբաղեցնի Ֆլորենտինո Պերեսի խորհրդականի պաշտոնը։

Նախորդ տարվա գարնանը Իկեր Կասիլյասը սրտի կաթված էր տարել։ Այդ ժամանակից ի վեր իսպանացին խաղադաշտ դուրս չի եկել։ Մոտ ժամանակներս Կասիլյասը պետք է հայտարարի իր կարիերան ավարտելու մասին։

Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը պատրաստվում էր մասնակցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին, սակայն մեկ ամիս առաջ որոշել էր հրաժարվել այդ գաղափարից։

Իկեր Կասիլյասը «Ռեալում» անցկացրել է 725 հանդիպում և նվաճել է մի շարք գավաթներ, այնուհետև տեղափոխվել է «Պորտու», որտեղ և ավարտում է իր կարիերան։

Facebook Comments