Չեմպիոնշիփի 45-րդ տուրում «Վեստ Բրոմվիչը» պարտվեց «Հադերսֆիլդին», որը ապահովեց «Լիդսի» վերադարձը Անգլիայի Պրեմիեր լիգա:

Շուրջ 100տարվա պատմություն ունեցող «Լիդսը», ով ԱՊԼ ստեղծումից առաջ հաղթել էր Անգլիայի առաջնությունը(1991/92)բացակայում էր էլիտայում մոտ 16 տարի, սակայն 2020/21 մրցաշրջանում Մարսելո Բյելսայի թիմը հանդես կգա ԱՊԼ-ում:

Հիշեցնենք, որ «Լիդսը» լքել էր ԱՊԼ-ն 2003/04 մրցաշրջանի արդյունքներով։ «Լիդսը» ֆինանսական խնդիրների պատճառով լքեց ԱՊԼ-ն և հանդես էր գալիս առաջին լիգայում, որտեղ անցկացրել են երեք տարի (2007-2010)։ Նախորդ մրցաշրջանում «Լիդսը» Չեմպիոնշիփում առաջատարն էր, սակայն նահանջել է փլեյ-օֆֆի գոտի, որտեղ պարտվել էր Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Դերբի Քաունթիին»։

Facebook Comments