«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ուրբաթ օրը հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի հետ։ Ակումբը Մեսսիի վերջերս արված կոշտ քննադատությունների ֆոնին մտավախություններ ունի թիմի վիճակի վերաբերյալ։

«Marca» պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսայի» ղեկավարությունը, մինչ այս, որոշել է մինչև մրցաշրջանի ավարտը չհեռացնել Սետյենին։

Այնուամենայնիվ, Բարտոմեուն նախատեսում է Սետյենի հետ հանդիպումներ ունենալ նաև կիրակի օրը, ինչպես նաև հաջորդ շաբաթվա ընթացքում, որից հետո վերջականապես հայտնի կդառնա իսպանացի մասնագետի հետագա ճակատագիրը:

Facebook Comments