Ըստ «Ուրիշ Ֆուտբոլի» տեղեկությունների Երևանի «Փյունիկը» ակտիվ տրանսֆերներ է իրականացնում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2020/2021 մրցաշրջանի նախապատրաստական փուլում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լոռիից» Երևան են տեղափոխվել Հաիթիի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսիս Ջիմի-Բենդը և նալորդ մրցաշրջանում «Փյունիկում» վարձակալական հիմունքներով հանդես եկած Ուգուչուկվու Իվուն։

Այժ մեզ հայտնի դարձավ, որ «Փյունիկի» նորանշանակ մարզիչը ևս երկու ֆուտբոլիստների է իր թիմ հրավիրել, այս անգամ «Շիրակից»։ Խոսքը գնում է 24ամյա դարպասապահ Վսեվոլոդ Երմակովի և մեզ բոլորիս քաջածանոթ՝ սերբ Ուռոշ Նենադովիչի մասին։

«Փյունիկը» դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարությամբ հանդես չինեկել։

Facebook Comments