«Տորինոյի» հարձակվող և առաջատար Անդրեա Բելոտտին կարող է հեռանալ թուրինյան ակումբից, այս մասին հայտնում է «Football Italia»-ն, հղում կատարելով՝ «Tuttosport»-ին։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը»։ Նշենք, որ «Ինտերի» հետաքրքրության մասին լուրերը առաջին անգամ չէ, որ շոշափվում են։ «Ինտերի» ղեկավարությունը Բելոտտիին դիտարկում է, որպես Լաուտարո Մարտինեսին փոխարինող, ով կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։

Աղբյուրը նաև հայտնում է, որ «Ֆիորենտինան» առաջարկ էր արել «Տորինոյին» Բելոտտիի տրանսֆերի համար՝ առաջարկելով 40 մլն եվրո, որը մերժվել է։ «Տորինյոի» նախագահը չի պատրաստվում բաց թողնել Բելոտտիին 100 մլն եվրոյից պակաս գումարով։

Facebook Comments