«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի գավաթի 1/2 եզրափակչի հանդիպմանը ընդառաջ խոսել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին։

«Ես կարծում եմ, որ դժվար խաղ կլինի։ «Արսենալը» ունի ինչ-որ յուրահատուկ բան, նրանք ունեն թիմային ոգի, որը ստեղծել է Միկել Արտետան։ Ես տեսնում եմ, թե ինչպես են նրան տոնում գոլերը, ինչպես են նրանք պայքարում ամեն խաղին։ Նրանք սկսել են ստեղծել ինչ-որ յուրահատուկ բան։ «Արսենալը» եղել է ԱՊԼ-ի ուժեղագույն թիմերից մեկը՝ վերջին 20-30 տարիների ընթացքում: Վստահ եմ, որ Արտետան այն մարդն է, ով կարող է վերադարձնել «Արսենալին» այնտեղ, որտեղ նրանք եղել են։ Եթե ակումբը աջակցի նրան, նա կկարողանա հաջողության հասնել։ Ես զգացողություններ ունեմ, որ Միկելը կստեղծի ինչ-որ արտասովոր բան։ Եթե «Արսենալը» գնի իր համար նոր խաղացողներ, որոնք պետք են նրան, նրանք մոտակա ժամանակներում նորից կպայքարեն չեմպիոնության համար», — Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը։

«Արսենալ»- «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա «Ուեմբլի» մարզադաշտում, այսօր՝ 22:45-ին։

Facebook Comments