Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։

Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

«Ռոստով» (Ռուսաստան) – 2011-2013
«Ռոտոր» (Ռուսաստան) – 2013-2014
«Վոլգար» (Ռուսաստան) – 2014-2015
«Ռոստով» (Ռուսաստան) – 2015-2018
«Ռուբին» (Ռուսաստան) – 2018-2019
«Ռոստով» (Ռուսաստան) – 2019-

Facebook Comments