«Միլանի» հարձակվող Անտե Ռեբիչը խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին։

«Միլանը» Իբրահիմովիչի կարիքը ունի։ Նա թիմի առաջատարն է։ «Յուվենտուսի» հետ հանդիպումից առաջ նա ասեց մեզ․ «Ցույց կտամ «Յուվեի» ֆուտբոլիստներին թե ինչպես են ֆուտբոլ խաղում»։ Դա մեր մեջ կրակ վառեց», –Ռեբիչի խոսքերն է մեջբերում «Goal»-ը։

Հիշեցնենք, որ «Միլանը» այդ խաղում հաղթեց «Յուվենտուսին»՝ 4:2 հաշվով։ Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը անցկացրել է 13 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։ Իբրահիմովիչը նախորդ խաղում «Միլանի» կազմում անցկացրեց իր 100-րդ հանդիպումը։ Ընդհանուր վերցրած Իբրան խփել է 62 գոլ և կատարել 27 գոլային փոխանցում։

«Միլանը» այժմ 33-րդ տուրից հետո զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ Այսօր «Միլանը» կմրցի «Բոլոնյաի» հետ։

Facebook Comments