Նիկո Կովաչը կդառնա «Մոնակոյի» նոր գլխավոր մարզիչը, հաղորդում է «L’Equipe»-ը: Ֆրանսիական պարբերականը հայտնել է, որ «Մոնակոն» պաշտոնանկ է արել Ռոբերտ Մորենոյին։

Կովաչը նախկին ակումբը «Բավարիան» էր, որտեղից հեռացվել է 2019թ․-ի նոյեմբերի սկզբին՝ առաջնությունում վատ արդյունքների պատճառով։ 48-ամյա Կովաչը «Բավարիան» գլխավորել է 2018թ․-ի ամռանը։ Նրա գլխավորությամբ ակումբը դարձել Է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

Մորենոն գլխավորել է ֆրանսիական ակումբը 2019 թվականի դեկտեմբերի 28-ին կնքելով երկուսուկես տարվա պայմանագիր: Մինչ այդ «Մոնակոն» ղեկավարում էր Լեոնարդո Ժարդիմը։

Հաղորդվում էր, որ ակումբը մտադիր է բաժանվել մի խումբ ֆուտբոլիստներից։ Եթե լինեն շահավետ առաջարկներ,ապա «Մոնակոն» կարող է վաճառել ամենաբարձր շուկայական արժեքով խաղացողներին, որոնց թվում են Բենուա Բադիաշիլեն, Վիսամ Բեն-Յեդերը, Բենիամին Հենրիքսը, Յուսուֆ Ֆոֆանան և Ֆոդե Բալլո-Տուրեն: Ակումբը կարող է ազատվել նաև այն ֆուտբոլիստներից, որոնց վարձակալել է։

Ֆրանսիայի դադարեցված առաջնությունում «Մոնակոն» հավաքելով 40 միավոր՝ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Facebook Comments