Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետտին, այս մասին հայտնում է «Calciomercato»-ն:

Հաղորդվում է, որ թուրինցիներն արդեն կապվել են ֆուտբոլիստի և «Արսենալի» ներկայացուցիչների հետ, որպեսզի գնահատեն տրանսֆերի հնարավորությունը:

2017 թվականին լոնդոնցիները «Լիոնին» 53 մլն եվրո են վճարել ֆրանսիացու համար: Լակազետտը դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Արսենալի» հետ:

Այս մրցաշրջանում Լակազետտը «Արսենալի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել է 12 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում:

Facebook Comments