Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի պաշտպան Ռուժդի Աշենտեն հեռացել է «Արարատ-Արմենիայից»։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:

Ռուժդի Աշենտեն «Արարատ-Արմենիային» էր միացել էր 2019 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Ռուժդին մասնակցել է 24 խաղի և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:

Շնորհակալություն ենք հայտնում Ռուժդիին և մաղթում ենք նրան հաջողություն:

Facebook Comments