«Յուվենտուսի» 34-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «France Football» ամսագրին հարցազրույց է տվել, պատմելով Լիոնել Մեսիի հետ մրցակցության և մի շարք թեմաների մասին։

«19-20 տարեկանում հասկացա, որ ֆուտբոլը թվեր, տիտղոսներ, ռեկորդներ և գոլեր են։

Իսպանիայում Մեսիի հետ մրցակցությունը մեզ թույլ տվեց ավելի լավ, արդյունավետ դառնալ։ Ռեալում ես ավելի շատ էի զգում նրա ներկայությունը, քան «Մանչեսթերում», այնտեղ ավելի շատ ճնշում էի զգում։

Ի՞նչ է պետք արդյունավետ ռմբարկու դառնալու համար։ Նախ տաղանդը, առանց դրա շատ բանի չես հասնի։ Սակայն տաղանդը անօգուտ է առանց աշխատանքի։ Ոչինչ հենց այնպես չի ընկնում երկնքից։ Ես երբեք չեմ հայտնվել այնտեղ, որտեղ կա ամեն ինչ առանց որևէ ջանքի։

Իմ նպատակն է մնալ երիտասարդ ՝ մեծանալով, մնալ մրցունակ: Ցույց տվեք մեկ այլ խաղացողի, ով կարող էր նույն տարիքում հանդես գալ «Յուվենտուսում» այնպես, ինչպես ես:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here