Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ Արտետայի գլխավորած թիմն երկու անպատասխան գնդակ ուղղարկեց «քաղաքացիների» դարպասը, դուբլի հեղինակ է դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

«Արսենալը» ռեկորդային 21-րդ անգամ դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ։ Նրանց արդյունքը կարող է կրկնել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե այսօր հաղթի «Չելսիին»։

«Արսենալը» նաև ռեկորդակիրներ է Անգլիայի նվաճած գավաթների քանակով (13): Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը»(12), իսկ երրորդ տեղում է «Չելսին»(8) և «Տոտենհեմը»(8):

Այսօր եզրափակչի հաջորդ ուղեգիրը կվիճարկեն «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կիսաեզրափակչի հանդիպում կանցկացվի Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին։

Facebook Comments