«Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ թիմի ավագ և առաջատար պաշտպան՝ Դմիտրի Գուզը հեռացավ Հայաստանի չեմպիոնի կազմից։ 32-ամյա ռուս պաշտպանի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:

Դմիտրի Գուզը «Արարատ-Արմենիային» միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Դմիտրին մասնակցել է 60 խաղի և դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Շնորհակալություն ենք հայտնում Դմիտրի Գուզին և մաղթում ենք նրան հաջողություն:

Facebook Comments